Ճապոնիայում գերազանցվել Է 100-ամյա բնակիչների թվաքանակի ռեկորդը
ՄիջազգայինՀարյուրն անց ճապոնացիների թվաքանակը հասել Է 60 հազարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 11-ին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:
Նրանց տվյալներով՝ դա կապված Է թոշակառուներին աջակցելու համար Ճապոնիայի կառավարության կողմից մշտապես ավելացվող ծախսերի հետ:
Սեպտեմբերի 15-ին Ճապոնիայում նշվում Է տարեցների մեծարման օրը: 30 հազարից ավելի ճապոնացիներ, որոնք իրենց 100-ամյակը նշել են այս տարի, կստանան շուրջ 65 դոլար արժողությամբ արծաթե սկաձուկիներ (գավաթներ): Սակայն 2016 թվականի հունվարից կառավարությունը պլանավորում Է դրանք փոխարինել ավելի համեստ նվերներով:
Ճապոնիայում կյանքի միջին տեւողությունը կանանց շրջանում կազմում Է 86 տարի, իսկ տղամարդկանց շրջանում՝ 80 տարի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: