Թուրք անչափահասը կբանտարկվի Էրդողանին վիրավորելու համար
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շահել է 17-ամյա թուրք Մ. Է. Ա.-ի դեմ հարուցած քրեական գործը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրք անչափահասի դեմ դատական գործ էր հարուցվել 2014 թվականի դեկտեմբերի 23-ին Քոնյայի զբոսայգիներից մեկում հնչեցրած արտահայտության համար, որն Էրդողանը վիրավորանք էր համարել իր հասցեին: Երիտասարդը ձերբակալվել էր հենց հաջորդ օրը` դեկտեմբերի 24-ի դպրոցում:
Դատարանը Մ. Է. Ա.-ին դատապարտել է 11 ամիս 20 օր ազատազրկման: