ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Իրան
ՄիջազգայինՄինչեւ ընթացիկ իրանական տարվա վերջը (մարտի 21-ը) Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Իրան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է իրանական Mehr News լրատվական գործակալությունը` հղում կատարելով փոխարտգործնախարար եւ Կասպից ծովի հարցերով Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Իբրահիմ Ռահիմփուրին:
Նրա խոսքով` ներկայում կողմերը բանակցություններ են վարում կապված ՌԴ նախագահի առաջիկա այցի հետ:
«Այցի ժամկետը դեռեւս ճշտված չէ: Այցի օրակարգում են երկկողմանի հարաբերությունների զարգացման հարցերը, բացի այդ ստորագրման համար փաստաթղթեր են պատրաստվում: Սպասվում է, որ այցը կկայանա մինչեւ տարեվերջ», -ասել է Իբրահիմ Ռահիմփուրը: