ԻՊ-ը հարձակում է գործել ադրբեջանական բանկի կայքի վրա
Միջազգային«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ցուցակում գտնվող հաքերային խմբերը ջարդել են ադրբեջանական բանկերից մեկի կայքը:
Ինչպես հաղորդում է oxu.az-ը, հարձակման են ենթարկվելamrahbank.az եւ amrahbank.com հասցեներում տեղակայված պաշտոնական վեբ-կայքերը:
Ներկայում այդ կայք մուտքից 1-2 վայրկյան հետո այլ էջեր են բացվում, որոնցում ներկայացվում են Ալ Կաիդա ահաբեկչական կազմակերպության նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի եւ սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում պայթեցված զույգ երկնաքերների լուսանկարներն ու ԻՊ-ի դրոշը: Ենթադրվում է, որ ադրբեջանական բանկի կայքը կոտրել է İslamic cyber army կոչված հաքերային խումբը: