Ջիզրեում հանվել է փողոց դուրս գալու արգելքը
ՄիջազգայինԹուրքիայի Շըրնաք նահանգի Ջիզրե քաղաքում սեպտեմբերի 12-ի վաղ առավոտյան հանվել է փողոց դուրս գալու արգելքը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հաղորդվում է, որ վերականգնվել է համացանցի և հեռախոսային ցանցի հասանելիությունը, սակայն դրանք հասանելի կլինեն միայն առավոտվանից մինչև երեկո, այնուհետև դրանց հասանելիությունը կրկին կարգելափակվի: Ջիզրեում միակ հացի փռի մոտ կրկին մեծ հերթեր են գոյացել. ամեն ընտանիքի տրվում է 5 հաց: Գնումներ կատարելու համար բացվել է նաև 3 խանութ:
Միաժամանակ հայտնի է դարձել, որ Ջիզրեի քաղաքապետ Լեյլա Իմրեթը երկրի ներքին գործերի նախարարության որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Անադոլու» գործակալության փոխանցմամբ` նրա դեմ սկսվել է հետաքննություն «ժողովրդին Թուրքիայի Հանրապետության կառավարության դեմ զինված ապստամբության դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու, ժողովրդի մեջ ատելություն և թշնամանք սերմանելու» հիմնավորումներով: