Ադրբեջանցիները բողոքի ցույց են անցկացնում ԵՄ գրասենյակի առաջ
ՄիջազգայինՄի խումբ ադրբեջանցիներ բողոքի ակցիա են կազմակերպել Բաքվում Եվրամիության գրասենյակի առաջ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, բողոքի ցույցի պատճառը ԵՄ-ում ընդունված հակահայկական բանձն է:
Բողոքի ակցիայի մասնակիցները բողոքել են Եվրոպայի «հայամետ» քաղաքականության դեմ` մեղադրելով ԵՄ-ին և Եվրախորհրդարանին երկակի ստանդարտների և հակաադրբեջանական քաղաքականության մեջ:
Եվրախորհրդարանը մարդու իրավունքները խախտող ադրբեջանցի չինովնիկների նկատմամբ հասցեականպատժամիջոցներ կիրառելու կոչ պարունակող բանաձեւ է ընդունել: Դրա մասին ասվում է Եվրոպականխորհրդարանի պաշտոնական կայքում: Բանաձեւի օգտին քվեարկել են նիստին 365 մասնակիցխորհրդարանականներից 202-ը: Բանաձեւում նշվում է Ադրբեջանում բռնաճնշումների եւ ձերբակալվածիրավապաշտպանների ու լրագրողների թվի աճի մասին:
Բանաձեւի 17-րդ հոդվածում նշվում է, որ Եվրախորհրդարանը պետք է քննարկի Ադրբեջանում մարդուիրավունքների խախտման մեջ մեղավոր ադրբեջանցի չինովնիկների նկատմամբ Եվրամիության կողմիցհասցեական պատժամիջոցներ (նաեւ վիզայի արգելք) մտցվելու հարցը: Բացի այդ, Եվրամիությունը պետք էԱդրբեջանի կառավարությանը կոչ անի չեղյալ հայտարարել ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը փակելու որոշումը եւշարունակի այդ կազմակերպության հետ համագործակցությունը: Բանաձեի 21-րդ հոդվածում հեղինակներըԵվրամիության երկրներին, ինչպես նաեւ Եվրամիության արտաքին գործերի ծառայությանը կոչ են անումհրաժարվել Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններին դիտորդներ ուղարկելու մտադրությունից: