Ջիզրեում դիպուկահարի կրակոցից վիրավորվել է 12-ամյա աղջիկ է վիրավորվել
ՄիջազգայինԹուրքիայի Հաքքարի նահանգի Ջիզրե գավառում, որտեղ գործում է փողոց դուրս գալու արգելքը, շարունակում են մահանալ և վիրավորվել քաղաքացիներ:
Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber.net-ը, մեկ շաբաթ շարունակվող արգելքի դեմ իրենց բողոքն արտահայտելու նպատակով Ջիզրեի թաղամասերից մեկում հավաք է իրականացվել:
Հավաքի մասնակիցներից մեկը` 12-ամյա մի աղջիկ, շրջակայքի բարձրահարկ շինություններից մեկում թաքնված դիպուկահարի կրակոցի հետևանքով գլխի հատվածում վնասվածք է ստացել: Հաղորդվում է, որ աղջկա վիճակը ծանր է: