Պուտինը ամերիկացի բռնցքամարտիկ Ռոյ Ջոնսին քաղաքացիություն է շնորհել
Միջազգայինtert.am-ը գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական քաղաքացիություն է շնորհել ամերիկացի բռնցքամարտիկ Ռոյ Ջոնս կրտսերին:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին ասված է Կրեմլի կայքում:
«Բավարարել 1969 թվականի հունվարի 16-ին ԱՄՆ-ում ծնված Ջոնս կրտսեր Ռոյ Լևիստային ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դիմումը»,- ասված է փաստաթղթում:
Նշվում է, որ նրան քաղաքացիություն է շնորհվել համաձայն ՌԴ Սահմանադրության 89-րդ հոդվածի:
Ավելի վաղ ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Ռոյ Ջոնդ կրտսերը հայտարարել է, որ Ռուսաստանում նրան գնահատում են ավելի շատ, քան հայրենի ԱՄՆ-ում:
Ռոյ Ջոնսը Ղրիմ այցի ընթացքում հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նրան խնդրել էր իրեն Ռուսաստանի քաղաքացիություն շնորհել: