Էլթոն Ջոնը ցանկանում է քննարկել նույնասեռականների իրավունքների հարցը Պուտինի հետ
ՄիջազգայինԷլթոն Ջոնը ցանկանում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նույնասեռականների իրավունքներին իր խոսքերով Ռուսաստանի նախագահի «ծիծաղելի» վերաբերմունքը քննարկելու համար, հաղորդում է BBC-ն:
Այդ մասին հայտնի երգիչը հայտնել է BBC-ին տված հարցազրույցում: Այժմ Ուկրաինայում գտնվող երաժիշտն ասել է, որ նա կցանկանար խոսել Պուտինի հետ՝ չնայած վերջինս «կարող է ծիծաղել իր հետևից և իրեն հիմար անվանել»:
Էլթոն Ջոնը հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ և կոչ է արել ավելի մեծ աջակցություն տրամադրել երկրում LGBT համայնքի: Նա նաև հանդիպել է գործարար առաջնորդների հետ և կոչ արել նրանց չմերժել LGBT աշխատակիցներին:
«Դու Ռուսաստանի նախագահն ես, և վերցնում ու նման հիմար բանե՞ր ես ասում»,- ասել է Էլթոն Ջոնը՝ հավելելով, որ Պուտինի վերաբերմունքը նույնասեռականների նկատմամբ «կանխակալ» են և «ծիծաղելի»:
«Ես կցանկանայի հանդիպել Պուտինին: Նա կարող է ծիծաղել իմ մեջքի հետևում, երբ փակի դուռը և ինձ բացարձակ հիմար անվանի, բայց ես առնվազն կմտածեմ, որ ես փորձեցի»,- ասել է նա: