Ավստրիայում 40 փախստականի փրկել են սառնարանից
ՄիջազգայինNews.am-ը գրում է.
Ավստրիայում սառնարանում 40 փախստական են հայտնաբերել: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Ավստիայի ոստիկանությունը A8 ավտոմայրուղում բեռնատար-սառցարան է հայտնաբերել, որում Սիրիայից եւ այլ երկրներից 42 ներգաղթյալ է եղել, այդ թվում՝ 5 կին եւ 8 երեխա:
«Բոլորի վիճակը նորմալ է, նրանք բուժօգնության կարիք չունեն: Ենթադրվում է, որ նրանց փոխադրել են Իրանի երկու քաղաքացիներ: Կասկածյալները ձերբակալված են»,- ասված է հաղորդագրությունում:
Իրավապահները փախստականներին տեղափոխել են Լինցի ոստիկանական բաժանմունքներ:
Ավելի վաղ հաղորդվում էր, Ավստրիայում ոստիկանությունը 26 փախստականի է հայտնաբերել, որոնք բեռնատարի խցիկում մահից են փրկվել: