ԵՄ. Ռուսաստանը հարկավոր է Ադրբեջանին
ՄիջազգայինԸնդլայման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել է հարեւանության հայեցակարգի եւ ընդլայնման շուրջ բանակցությունների վերանայման մասին: Ըստ haqqin.az-ի, այս մասին նա հայտարարել է ուկրաինական «Ապոստրոֆ» պարբերականին տված հարցազրույցում:
«Ներկայում մենք վերանայում ենք հարեւանության հայեցակարգն ու ընդլայնման շուրջ բանակցությունները: Նոր ռազմավարության հիմնական տարրերից մեկը յուրաքանչյուր պետության պարագայում ավելի անհատական մոտեցման մշակումն է: Բանն այն է, որ Եվրամիության երեք հարեւան-երկրները՝ Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը, ձգտում են Եվրամիության անդամ դառնալ: Միաժամանակ, մյուս պետությունները (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս - խմբ.) փորձում են չավելացնել իրենց արեւելյան հարեւանից (Ռուսաստան - խմբ.) հեռավորությունը»,- նշել է նա:
Նրա խոսքով, դա նորմալ է: Եվրամիությունը պետք է հաշվի առնի հարեւանները հետաքրքրությունները, բայց չմոռանա սեփական շահերի մասին: «Ներկայում ԵՄ-ի գլխավոր նպատակը երկկողմ մոտեցման զարգացումն է»,- հավելել է Հանը:
«Յոհաննես Հանի հայտարարության իմաստը հետեւյալն է. Ռուսաստանն անհրաժեշտ է Ադրբեջանին: Սակայն Արեւմուտքն ինքն է Ադրբեջանին մղում դեպի հյուսիսային հարեւանը»,- ամփոփել է պարբերականը: