Ուկրաինայի վարչապետն աշխատավարձերի բարձրացում է կանխատեսել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին
Միջազգային
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հուսով է, որ սեպտեմբերի 17-ին Գերագույն ռադան կառավարական օրինագծերի փաթեթ կընդունի, որը թույլ է տալիս իրականացնել կենսաթոշակների և բյուջետային ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում արդեն իսկ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, գրում է Интерфакс-ը։
«Եթե խորհրդարանը հինգշաբթի քվեարկի, իսկ նա պարտավոր է քվեարկել հինգշաբթի, ապա մենք կամ առանձին գերատեսչության կողմից կվճարենք մինչ տարվա վերջ լրացուցիչ գումարներ յուրաքանչյուր թոշակառուի, կամ թոշակները վճարելու ժամանակ հոկտեմբերին կիրականացնենք լրացուցիչ վճարում ինչպես սեպտեմբերի, այնպես էլ հոկտեմբերի համար»,- հայտնել է վարչապետը։
Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ վճարումների համար միջոցներն արդեն կուտակվել են Պետական գանձարանի հաշիվներում։