Սլովակիան նույնպես վերականգնում Է հսկողությունը Հունգարիայի եւ Ավստրիայի հետ սահմաններում
ՄիջազգայինՍլովակիան միգրանտների ու փախստականների ներհոսքի պատճառով ժամանակավորապես վերականգնում Է հսկողությունը Հունգարիայի եւ Ավստրիայի հետ սահմաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Սլովակիայի ներքին գործերի նախարարությունը:
«Ավստրիայի հետ սահմանում հսկողությունը ժամանակավորապես վերականգնելու վերաբերյալ Գերմանիայի հայտարարությունից հետո Սլովակիան Ավստրիայի եւ Հունգարիայի հետ սահմաններում ստուգումների ժամանակավոր միջոցներ Է սահմանել»,-ասված Է հայտարարության մեջ: Սահմանի հսկողությունն ուժեղացնելու համար ուղարկվել Է 220 սահմանապահ:
Սեպտեմբերի 13-ին Գերմանիան ժամանակավոր հսկողություն Է հաստատել Ավստրիայի հետ սահմանում, որպեսզի զսպի փախստականների հարաճուն հոսքը: Նույն օրը համանման որոշման մասին հայտարարել են Չեխիայի իշխանությունները:
Մինչդեռ ԳՖՀ-ի փոխկանցլեր, Էկոնոմիկայի եւ Էներգետիկայի նախարար Զիգմար Գաբրիելը սեպտեմբերի 14-ին Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներին ուղարկած նամակում նշել Է, որ այս տարի երկիրը կարող Է ընդունել շուրջ 1 մլն փախստականների, այլ ոչ թե 800 հազար, ինչպես կանխատեսվում Է ավելի վաղ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: