Լուկաշենկոն անցյալ տարի ավելի քան կես միլիարդ ռուբլի Է վաստակել
ՄիջազգայինԲելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկություններ Է հրապարակել նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրի եկամուտների եւ ունեցվածքի վերաբերյալ:
Ներկայացված տվյալների համաձայն՝ հանրապետության գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2014 թվականին վաստակել Է 551,8 մլն բելառուսական ռուբլի (մոտավորապես 2,1 մլն ռուսական ռուբլի), անշարժ գույք եւ այլ ունեցվածք չունի: Նախագահի կնոջ՝ Գալինա Լուկաշենկոյի եկամուտն անցյալ տարի կազմել Է 98,2 մլն բելառուսական ռուբլի (մոտավորապես 375 հազար ռուսական ռուբլի): Նա 115 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով սեփական բնակելի տուն ունի Շկլովայում, բնակելի տան մասնաբաժին՝ Մեժնիկ գյուղում, ինչպես նաեւ «Շկլովյան յուղագործական գործարան», ԲԲԸ-ի 56 բաժնետոմս, հաղ որդել Է «Ինտերֆաքս»-ը: