Փարիզում Femen-ի ակտիվիստուհիները ներխուժել են մուսուլմանների համաժողով
ՄիջազգայինՓարիզում Femen շարժման երկու ակտիվիստուհիներ փորձել են վիժեցնել մուսուլմանների համաժողովը, որպեսզի այդ կերպ դատապարտեն «կնատյացությունը», որը, նրանց կարծիքով, գոյություն ունի մուսուլմանների շրջանում:
Ինչպես տեղեկացնում Է Russia Today հեռուստաալիքը, շարժման մասնակիցները կիսամերկ վիճակում հայտնվել են բեմում եւ սկսել են բացականչել՝ «Ոչ ոք չի կարող շահագործել ինձ», «Ոչ ոք չի կարող ինձ իր սեփականությունը դարձնել», «Ես ինքս եմ իմ մարգարեն»:
Անվտանգության ծառայության աշխատակիցները եւ համաժողովի բազմաթիվ մասնակիցներ արագորեն մոտեցել են բողոքավորներին եւ ֆեմինիստուհիներին դուրս մղել կուլիսներ, սակայն այնտեղից Էլ կանայք շարունակում Էին վանկարկել իրենց կարգախոսները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: