ԵՄ-ն որոշում է կայացրել Հունաստանից եւ Իտալիայից 40 հազար միգրանտների բաշխման մասին
ՄիջազգայինԵվրամիության Խորհուրդը որոշում է կայացրել Հունաստանից եւ Իտալիայից ժամանած 40 հազար միգրանտների՝ միության երկրներում բաշխման վերաբերյալ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացրել է խորհրդի մամուլի ծառայությունը:
«Այս որոշումը ժամանակավոր է եւ բացառապես Իտալիայից եւ Հունաստանից ժամանած միգրանտներին երկու տարվա ընթացքում անդամ այլ պետություններում վերաբնակեցման մեխանիզմ: Այն կիրառվելու է միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց նկատմամբ, որոնք այդ անդամ-պետության տարածք են ժամանել կամ ժամանում 2015 թվականի օգոստոսի 15-ից մինչեւ 2017-ի սեպտեմբերի 17-ը»,- պարզաբանում է Խորհրդի հայտարարությունը: