Իրանը կարող է դառնալ ԵՄ գազի խոշորագույն մատակարարը՝ առաջ անցնելով ՌԴ-ից
ՄիջազգայինԻրանը հաջորդ տասնամյակում կարող է դառնալ Եվրամիությանը գազ մատակարարող խոշորագույն պետությունը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Իրանի միջուկային գործարքի նյութերը։
Եվրահանձնաժողովը ենթադրում է, որ Իրանը 2030թ. կարող է տարեկան 25-30 մլրդ խ/մ գազ մատակարարել ԵՄ, ինչը Իրանին կդարձնի գազի խոշորագույն մատակարարը եւ կկրճատի Ռուսաստանից եւ Հյուսիսային Ամերիկայից գազի մատակարարումները։ Ընդ որում, համաձայն Եվրահանձնաժողովի տվյալների, Ռուսաստանը մատակարարում է տարեկան 130 մլրդ խ/մ։
Արեւմտյան կառավարությունն ու ընկերությունները արդեն բազմիցս քննարկել են Իրանի էներգառեսուրսների մեջ ներդրումներ կատարելու հնարավորությունը։ Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Միգել Արիաս Կանիետեն արդեն հանդիպում է ունեցել առաջատար էներգետիկ ընկերությունների հետ, որոնց թվում RWE AG-ը, E.On AG-ը, BP PLC-ը, Royal Dutch Shell PLC-ը, Repsol SA-ն, Total SA-ն, Engie SA-ն եւ Statoil ASA –ն։