Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահը կմեկնի Ջիզրե
ՄիջազգայինԳերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը կայցելի օրեր շարունակ շրջափակման մեջ գտնվող թուրքական Ջիզրե` ուսումնասիրություններ անցկացնելու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, քաղաքական գործիչը կլինի նաև Դիարբեքիրում և Մարդինում, որտեղ մի շարք հանդիպումներ կանցկացնի:
Հաղորդվում է, որ Գերմանիայի Կանաչների կուսակցության ղեկավարը կայցելի նաև երկու անգամ հարձակման ենթարկված թուրքական «Հուրիեթ» պարբերականի խմբագրություն:
Ջիզրեում սեպտեմբերի 4-ին ընդունված փողոց դուրս գալու արգելքը շարունակվում է:Ջիզրեի տարբեր հատվածներում շարունակում են լսվել կրակոցների ձայներ:Դադարեցվել է հեռախոսային ցանցի և համացանցի հասանելիությունը: Նշվում է, որգավառում չկա անգամ էլեկտրականություն: Հացի փռերի մոտ գոյանում են մեծհերթեր: Հերթական վիրավորների թվում են երեխաներ: Հաց գնելու նպատակով փողոց դուրս եկած 5 տարեկան 3 երեխա ոտքի շրջանում հրազենային վիրավորում էստացել: Փողոց դուրս գալու արգելքի պատճառով Ջիզրե չեն գնում շտապօգնությանհաշվարկները: Մեկ շաբաթվա ընթացքում Ջիզրեում զոհվել է 14 քաղաքացի, շատերըվիրավորվել են: Փողոց դուրս գալու արգելքը հանվել է սեպտեմբերի 12-իառավոտյան:
Թուրքիայում տեղի ունեցող վերջին զարգացումների առնչությամբ Օզդեմիրն ավելի վաղ հայտարարել էր, որ պետք է չեղյալ համարել Անթալիայում նոյեմբերի 15-16-ընախատեսված G-20-ի գագաթնաժողովը: Գերմանացի քաղաքական գործիչն ընդգծել էր, որ Թուրքիայում ներքին պատերազմական իրավիճակ է, և անհրաժեշտ է, որհամաշխարհային տերությունների ղեկավարները ճնշում գործադրեն Էրդողանի վրա: «ՆԱՏՕ- ի անդամ երկրի համար տեղի ունեցող զարգացումներն անընդունելի են»,-ասել էր նա` հավելելով, որ Թուրքիայում բռնությունները պետք է անհապաղ դադարեցվեն: