Դուշանբեում սկսվել Է ՀԱՊԿ-ի ԱԳ, ՊՆ նախարարների խորհուրդների եւ ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը
ՄիջազգայինԴուշանբեում աշխատանքն Է սկսել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, որին մասնակցում են ՀԱՊԿ-ի անդամ պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի ներկայացուցիչները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նիստի ընթացքում հիմնական հարցերից մեկը ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի այսօրվա նստաշրջանի օրակարգի քննարկումն Է ու հաստատումը, ինչպես նաեւ 2014-2015 թվականներին կազմակերպության գործունեության արդյունքների ամփոփումը:
Համատեղ նիստի արդյունքում կկայանա մի շարք փաստաթղթերի ստորագրում:
Այնուհետեւ նախարարներն ու քարտուղարները կուղեւորվեն Ազգերի պալատ՝ մասնակցելու ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընդլայնված կազմով լիագումար նիստին: