Հունգարիան միգրանտների ներհոսքի պատճառով արտակարգ դրություն Է մտցրել երկու տարածաշրջանում
ՄիջազգայինՀունգարիայի իշխանությունները սեպտեմբերի 15-ին երկրի հարավի երկու տարածաշրջաններում արտակարգ դրության ռեժիմ են մտցրել միգրանտների զանգվածային ներհոսքի պատճառով: Այդ մասին հայտարարել Է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Հունգարիայի իրավապահներg այսօր ձերբակալել են ռեկորդային թվով միգրանտների, որոնք փորձել են անօրինականորեն հատել սահմանը: «Սահմանի ապօրինի հատման համար ձերբակալվել Է 9380 մարդ»,- ասված Է նրանց տարածած հաղորդագրության մեջ: Ոստիկանությունը 5 մարդու նկատմամբ գործ Է հարուցել «փաստաթղթերի կեղծման համար», եւս 13-ը «ձերբակավել են մարդկանց անօրինական փոխադրման կասկածանքով»:
Սեպտեմբերի 15-ի կեսգիշերից Հուգարիայում ուժի մեջ Է մտել Սահմանի պաշտպանության եւ միգրացիայի մասին օրենքների նոր փաթեթը: Նոր միջոցները ենթադրում են բանակի մասնակցությունը սահմանի վերահսկողությանը, երեք տարվա բանտարկության տեսքով քրեական պատիժ՝ սահմանն անօրինականորեն հատելու համար (ավելի վաղ դա համարվում Էր վարչական իրավախախտում), սահմանախախտների վտարում Սերբիա, ինչպես նաեւ փախստականի կարգավիճակի տրամադրման պահանջների քննարկման արագացված գործընթաց եւ պատժի խստացում մարդկանց մաքսանենգության կազմակերպիչների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: