Թուրքիայում խորհրդարանական նոր ընտրություններին ընդառաջ իշխող կուսակցության ձայները պակասում են
ՄիջազգայինԹուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) համակիրների թիվն աճել է, իսկ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կողմնակիցների թիվը` նվազել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է CNN Turk հեռուստաալիքը` հղում կատարելով Metropol հանրային կարծիքի հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքներին:
Ըստ այդ տվյալների` հարցման ենթարկվածների 41,4 տոկոսը հայտնել է, որ քվեարկելու է ԱԶԿ-ի օգտին, 27,3 տոկոսը` ԺՀԿ-ի, 15,3 տոկոսը` Ազգային շարժում կուսակցության (ԱՇԿ), 13,0 տոկոսը` քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության, 1,7 տոկոսը` «Բարօրություն» կուսակցության եւ 1,5 տոկոսն այլ կուսակցությունների օգտին:
Metropol-ի` օգոստոսին անցկացրած նմանատիպ հարցման ժամանակ ԺՀԿ-ի օգտին քվեարկել էր հարցման ենթարկվածների 25,5 տոկոսը, իսկ ԺԴԿ-ի օգտին` 14,4 տոկոսը: Ստացվում է, որ ԺԴԿ-ը կորցրել է ընտրողների 1,4 տոկոսը, ԺՀԿ-ի իգտին քվեակողների թիվը 1,8 տոկոսով աճել է: Անցյալ ամիս 15,7 տոկոս հավաքած ԱՇԿ-ն կորցրել է ընտրողների ձայների 0,4 տոկոսը, իսկ ԱԶԿ-ն կորցրել է ընտրողների ձայների 0,3 տոկոսը: