ԳՖՀ-ի խոշորագույն բանկը՝ Deutsche Bank-ը, շուրջ 8 հազար աշխատատեղ Է կրճատելու
ՄիջազգայինԳերմանիայի խոշորագույն բանկը՝ Deutsche Bank-ը, քննարկում Է մոտավորապես 8 հազար աշխատեղ կրճատելու հնարավորությունը, ինչպես նաեւ ուժի մեջ Է թողնում սպառողական ստորաբաժանման՝ Deutsche Postbank-ի անջատման պլանը:
Այդ մասին հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրի:
Postbank-ի անջատումը Deutsche Bank-ի հաստիքները կնվազեցնի 15 հազարով: Հաշվի առնելով պլանավորված լրացուցիչ կրճատումները՝ գերմանական բանկի աշխատակիցների թիվը կպակասի մոտավորապես 25 տոկոսով:
Կրճատումների վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի հոկտեմբերին, նշել Է աղբյուրը:
2015 թվականի երկրորդ եռամսյակի վերջին Deutsche Bank-ի հաստիքակազմը ներառում Էր 98 հազար 647 մարդ:
Այս տարվա ապրիլին բանկը նոր ռազմավարություն Է հրապարակել մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակաշրջանի համար, որին համապատասխան, մտադիր Է պարզեցնել իր կառուցվածքը, ամրապնդել վերահսկողությունը, ինչպես նաեւ գործառնությունները դարձնել ավելի արդյունավետ ու ճկուն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: