Տարեսկզբից ավելի քան 500 հազար միգրանտներ են հատել Եվրամիության սահմանները
ՄիջազգայինԱյս տարվա սկզբից ավելի քան կես միլիոն ներգաղթյալներ են հատել Եվրամիության սահմանները այն դեպքում, երբ 2014 թվականի համապատասխան ժամանակաշրջանում Եվրամիություն Էր եկել միայն 280 հազար մարդ:
Այդ մասին սեպտեմբերի 15-ին հայտնել Է Frontex եվրոպական գործակալությունը, որը վերահսկում Է ԵՄ-ի արտաքին սահմանների պահպանությունը:
Գործակալությունը ներգաղթյալների ներթափանցման ռեկորդային ցուցանիշներ Է նշում արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ: Այսպես, օրինակ, միայն օգոստոսին ԵՄ-ի երկրներ Է ժամանել 156 հազար մարդ: Օգոստոսին ժամանող փախստականների թվաքանակով ռեկորդային ցուցանիշ Է գրանցվել նաեւ հունական կղզիներում, ընդ որում՝ Թուրքիայի տարածքով այնտեղ ժամանածների երեք քառորդը սիրիացի փախստականներն են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: