Եվրոպան պետք է դադարեցնի աջակցությունն ահաբեկիչներին. Բաշար Ասադ
ՄիջազգայինԵվրոպան պետք է դադարեցնի աջակցությունն ահաբեկիչներին, եթե ցանկանում է լուծել փախստականների խնդիրը:
Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշալ Ասադը ռուսական առաջատար ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:
«Հարցը նրանում չէ, Եվրոպան ընդունում է փախստականներին, թե ոչ, այլ նրանում, որ անհրաժեշտ է վերացնել այդ խնդրի առաջնային պատճառները: Եթե եվրոպացիներին մտահոգում է փախստականների ճակատագիրը, ապա թող նրանք դադարեցնեն ահաբեկիչներին աջակցություն ցուցաբերելը: Դա մեր կարծիքն է այդ խնդրի հետ կապված: Այստեղ է փախստականների հարցի էությոնը»,- ասել է Սիրիայի նախագահը:
Ասադն, օգտվելով լրագրողների հետ հանդիպման հնարավորությունից, դիմել է բոլոր ուժերին` ահաբեկչության դեմ պայքարում միավորվելու կոչով, քանի որ դա է սիրիացիների կողմից առաջադարված քաղաքական նպատակներին հասնելու ճանապարհը` երկխոսության և քաղաքական գործընթացների միջոցով: