ԵԱՏՄ-ի մաքսավորները Մինսկում քննարկելու են միության տարածքով ապրանքների տարանցման հարցերը
ՄիջազգայինԲելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Ղրղզստանի մաքսային ծառայությունների ղեկավարները Մինսկում կանցկացնեն կոլեգիայի նիստ, որի ընթացքում կքննարկեն Եվրասիական տնտեսական միության ծրջանակներում փոխգործակցության խորացման հարցերը, տեղեկացնում է Արմենպրեսը:
«Միավորված կոլեգիայի աշխատանքի նպատակը ԵԱՏՄ-ի մաքսային ծառայությունների գործունեության համակարգումն է, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ի մաքսային մարմինների իրավասության մեջ մտնող հարցերի շուրջ մաքսային օրենսդրության կիրառման միասնականացման եւ մաքսային կարգավորման հարցերը»,- լրագրողներին հայտնել են Բելառուսի Պետական մաքսային կոմիտեում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: