Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահը Թուրքիայում զենքերը վայր դնելու կոչ է արել
ՄիջազգայինԵվրախորհրդարանի Կանաչների խմբակցության համանախագահ Ռեբեկա Համսը և Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրն այցելել են 9 օր շարունակ շրջափակված թուրքական Ջիզրե քաղաք: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Օզդեմիրը քաղաքում շրջելուց և իրավիճակին ծանոթանալուց հետո հորդորել է բոլորին «ձեռքները հեռու տանել ձգաններից, լռեցնել հրացաննների ձայները և վերսկսել բանացկությունները»: Նա կոչ է արել առաջիկա խորհրդարանական ընտրություններում քվեարկել քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության օգտին, որը, ըստ գործչի, հայացքներով ամենամոտն է իրենց: «Ոչ մի ցեղ մյուսից առավել չէ, ոչ մի կրոն մյուսից առավել չէ: Բոլորս էլ հավասար արարածներ ենք»,- նշել է նա:
Օզդեմիրը հայտնել է, որ Թուրքիայում գտնվելու ընթացքում պատրաստվում է այցելել նաև վերջերս թուրք ազգայնականների կողմից կրկնակի հարձակման ենթարկված թուրքական «Հուրիեթ» պարբերականի խմբագրություն: