Խորվաթիան գաղթականներին կօգնի մեկնելու այլ երկրներ. վարչապետ
ՄիջազգայինԽորվաթիայի իշխանությունները գաղթականներին կօգնեն շարունակելու իրենց ուղեւորությունը երկրի տարածքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 16-ին այս մասին հայտարարել Է Խորվաթիայի վարչապետ Զորան Միլանովիչը:
«Նրանք (միգրանտները) կկարողանան մեկնել Խորվաթիայի տարածքով, եւ մենք օգնություն ցույց կտանք նրանց,- նրա խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը:- Խորվաթիան լիովին պատրաստ Է այդ մարդկանց ընդունելու կամ ուղարկելու այնտեղ, որտեղ նրանք ցանկանում են հասնել՝ հավանաբար, Գերմանիա կամ սկանդինավյան երկրներ»:
Ավելի վաղ Մերձավոր Արեւելքի երկրներից եկած գաղթականներն սկսել են Սերբիայից անցնել Եվրամիության կազմի մեջ մտնող Խորվաթիայի տարածք: Reuters գործակալությունը հայտնել Է, որ սահմանը հատել Է առնվազն հարյուր մարդ, Խորվաթիայի իշխանություններն սկսել են երկիր ժամանած օտարերկրացիների գրանցումը: Դրանից հետո ենթադրվում Է նրանց ուղարկել երկրի մայրաքաղաք Զագրեբի մերձակա ժամանակավոր տեղավորման կենտրոններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: