Մոգերինին ԵՄ-ի ղեկավարներին կոչ Է արել ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել գաղթականների խնդրին
ՄիջազգայինՖեդերիկա Մոգերինին՝ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը, ԵՄ-ի երկրների ղեկավարներին կոչ Է արել ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել փախստականների պաշտպանության ապահովման խնդրին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»- ը, նա հայտարարել Է Liberation թերթում հրապարակված հարցազրույցում:
«Եթե մենք իսկապես ցանկանում ենք կարգավորել այս ճգնաժամը, անհրաժեշտ Է, որպեսզի Եվրամիության ներկայացուցիչները դրա համար ընդունեն համապատասխան բոլոր պատասխանատու որոշումները ներքին քաղաքականության բնագավառում, մասնավորապես, համաձայնեցնեն պատասխանատվության բաշխումն այն բանում, ինչը վերաբերում Է փախստականների ընդունմանը եւ ապաստան տրամադրելու հայցերի պարտադիր քննարկմանը: Հենց դա Էլ առաջարկում Է Եվրահանձնաժողովը»,-ասել Է Մոգերինին:
Խոսելով սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիների մասին՝ Մոգերինին հերքել Է այն բանի հնարավորությունը, որ դրա համար բավական կլինի ռազմական գործողությունը: «Որոշումը պետք Է լինի քաղաքական եւ դիվանագիտական»,-ընդգծել Է ԵՄ-ի գերագույն ներկայացուցիչը:
Նախօրյակին Եվրախորհրդարանում ելույթ ունենալով միգրացիոն ճգնաժամի շուրջ անցկացվող լսումներում՝ Մոգերինին հայտարարել Է, որ միգրացիոն ճգնաժամն ընդհանուր առմամբ ընդգրկում Է 12 մլն մարդ: «Մենք խոսում ենք 40 հազարի մասին, խոսում ենք 120 հազարի մասին: Եթե դրան ավելացնենք Սիրիայի հարեւան երկրների փախստականներին, ինչպես նաեւ վերաբնակվածներին, ապա, ես կարծում եմ, ընդհանուր առմամբ կստանանք շուրջ 12 միլիոն»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: