Իրանի Արաքի ռեակտորի վերակառուցմանը կմասնակցի երկու երկիր. Ռոուհանի
ՄիջազգայինԱրաքում ծանր ջրով աշխատող իրանական՝ ռեակտորի վերակառուցմանը կմասնակցեն երկու պետությունների մասնագետներ, պետություններ, որոնք մտնում են միջազգային միջնորդների (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) «վեցյակի» մեջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 16-ին այս մասին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ Թեհրանում ելույթ ունենալով երկրի բժշկական ընկերությունների եւ հիմնարկությունների ներկայացուցիչների առջեւ:
«Արաքի ռեակտորի արդիականացմանն Իրանի հետ համագործակցությամբ կմասնակցեն «վեցյակի» երկու պետությունների մասնագետներ»,- նրա խոսքը մեջբերում Է ԻՌՆԱ գործակալությունը: Ըստ որում նախարարների կաբինետի ղեկավարը չի ճշտել, թե հատկապես որ երկրները կներգրավվեն այդ աշխատանքում: Ռոուհանին ընդգծել Է, որ, Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքի դրույթներին համապատասխան Արաքի ռեակտորի կառուցվածքում փոփոխություններ մտցնելու արդյունքում այն կվերապրոֆիլավորվի հետազոտականի եւ կսկսի ռադիոիզոտոպեր արտադրել բժշկական եւ եւ արդյունաբերակա ն կարիքների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: