Ադրբեջանում ներքին տեղահանվածների բողոքի ակցիա է տեղի ունեցել
ՄիջազգայինԱդրբեջանի Մինգեչաուր քաղաքում բնակության պայմաններից դժգոհ ներքին տեղահանվածները բողոքի ակցիա են անցկացրել գործադիր իշխանության շենքի դիմաց:
Ինչպես հաղորդում է «Ազադլըգ» թերթը, «Աջափնյակ» կոչվող թաղամասի կիսաշեն հյուրանոցում շուրջ 22 տարի բնակվող փախստականները դժգոհ են այն բանով, որ իրենց համար կառուցված ավաններում բնակարանները վաճառվում են: Նրանց խոսքով` հյուրանոցում ապրողներին այդ ավաններում բնակարաններ չեն հատկացվում:
Ակցիայի մասնակիցները պնդել են, որ հյուրանոցի շենքը, որտեղ իրենք բնակվում են, գտնվում է վթարային վիճակում: