Բաքվի կենտրոնում երիտասարդ կինը փորձել է ինքնահրկիզվել
ՄիջազգայինԲաքվի կենտրոնում` Գեղարվեստի ակադեմիայի շենքի դիմաց սեպտեմբերի 15-ին ինքնահրկիզման փորձ է կատարվել:
Ինչպես հաղորդում է vesti.az լրատվական կայքը, Գեղարվեստի ակադեմիայի դռների մոտ 38-ամյա Գուրիա Հաջիմամեդովան ի նշան բողոքի բենզին է լցրել իր վրա եւ փորձել ինքնահրկիզվել: Սակայն անցորդները խանգարել են դժբախտին կատարել մտածածը:
Հաջիմամեդովան Ղազախի շրջանից է, ակադեմիայում աշխատում էր հավաքարարուհի, սակայն նրան ազատել են աշխատանքից: Կինը ոստիկաններին պատմել է, որ այդ աշխատանքով կարողանում էր կերակրել իր երկու երեխաներին, այժմ զրկվել է երեխաներին կերակրելու այդ վերջին միջոցից, եւ հուսահատությունից որոշել է ինքնահրկիզվել:
2015 թվականի ընթացքում սա քաղաքացու ինքնահրկիզման դիմելու արդեն 13-րդ դեպքն է Ադրբեջանում, որից 6-ը մահվան ելքով ավարտ են ունեցել:
Ադրբեջանում 2014 թվականի ընթացքում ինքնահրկիզման են դիմել 13 քաղաքացի, որոնցից 7-ը` ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իրենց իրավունքներն իշխանություններից կողմից խախտվելու, կաշառք պահանջվելու եւ այլ պատճառներով: