Չեռնոգորիայի խորհրդարանը պաշտպանեց երկրի անդամակցումը ՆԱՏՕ-ին
ՄիջազգայինՉեռնոգորիայի խորհրդարանը երկօրյա քննարկումներից հետո բանաձեւ է ընդունել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությանն աջակցելու մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Փաստաթղթում թվարկվում են դաշինքին ինտեգրվելու առավելությունները, բայց չի ճշտվում, թե ինչ ձեւով է որոշում ընդունվելու անդամակցության վերաբերյալ՝ համազգային հանրաքվեով թե խորհրդարանում անցկացվելիք քվեարկությամբ:
Սեպտեմբերի 16-ի երեկոյան կայացած քվեարկության ընթացքում բանաձեւի օգտին քվեարկել է 50 պատգամավոր (81-ից), 26-ը դեմ են արտահայտվել, երեքը ձեռնպահ են մնացել:
Ընդունված փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ անդամակցելով ՆԱՏՕ-ին Չեռնոգորիան ստանում է անվտանգության երաշխիքներ, ավելի կայուն տարածաշրջան, ժամանակակից ու ապագա մարտահրավերներին պատասխանելու հնարավորություն, որոնց թվում՝ նշվել են կազմակերպված հանցավորությունը, կոռուպցիան, ահաբեկչությունը, կրոնական ու ազգային ծայրահեղականությունը, կիբեռհանցավորությունը:
«Դա կարեւոր խթան կլինի Եվրամիությանը Չեռնոգորիայի լիիրավ անդամակցության բանակցությունների արագացման եւ հաջող ավարտման համար»,- ասված է բանաձեւում, հաղորդել Է ՌԻԱՄ Նովոստին: