Ադրբեջանի բջջային հատվածի հիմնական հիմնադիրը լքում է ադրբեջանական շուկան
ՄիջազգայինTeliaSonera հեռահաղորդակցական ընկերությունը որոշել է դադարեցնել աշխատանքը Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Տաջիկստանի շուկաներում: TeliaSonera ընկերությունը հանդիսանում է Ադրբեջանի բջջային հատվածի` Azercell-ի հիմական հիմնադիրը: TeliaSonera-ն դուստր ընկերություններ ունի աշխարհի 20 երկրներում, ինչպիսիք են Շվեդիան, Ֆինլյանդիան, Իսպանիան, Թուրքիան, Ռուսաստանը, Էստոնիան եւ ուրիշներ, որոնք իրենց ծառայություններն են մատուցում 46 0 մլն-ից ավելի թվաքանակով բնակչության: TeliaSonera-ն Եվրասիայի հեռահաղորդակցական շուկայում կայուն դիրքերի վրա գտնվող առաջատար հոլդինգներից մեկն է հանդիսանում:
Ինչպես հաղորդում է «Սպուտնիկ Ազերբայջան»-ը, ընկերությունը որոշել է ամրապնդել իր դիրքերը եվրոպական տարածաշրջանում եւ Շվեդիայում: Եվրասիական երկրներից ընկերության դուրս գալու գործընթացն արդեն սկսվել է:
Փորձագետները գտնում են, որ TeliaSonera-ի հեռանալով կարող է փոխվել Azercell-ի լոգոն եւ անվանունը:
Azercell-ը հիմնադրվել է 1996 թվականին եւ սկսել է գործել որպես Ադրբեջանի առաջին բջջային օպերատոր նույն տարվա դեկտեմբերի 15-ից: