Իրանը պատրաստվում է Վանա լճից ջուր փոխադրել Ուրմիան փրկելու համար
ՄիջազգայինԻրանը մտադիր է Վանա լճից ջուր փոխադրել Ուրմիա` լճի չորացումը կանխելու համար:
Այս մասին իրանական Tasnim News լրատվական գործակալությանը հայտնել է Ուրմիա լճի վերականգնման գծով կենտրոնի քարտուղար Իսա Քալանթարին:
«Վանա լիճը գտնվում է Ուրմիայից 350 մ բարձրության վրա, ինչը հեշտացնում էՈւրմիա ջրի փոխադրումը Թուրքիայից»,- ասել է նա:
Քալանթարիի խոսքով` Ուրմիայի եւ Վանի միջեւ հեռավորությունը 170 կմ է, եւ այժմ երկու երկրների միջեւ բանակցություններ են տարվում ջրի փոխադրման նախագծի իրականացման նպատակով:
Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ուրմիա լճի վերականգնման գծով կենտրոնի աշխատակիցներից Հադի Բահադուրին հայտարարել է, որ ներկայում Թուրքիայում իրանական նավթի վաճառքից ստացված եւ սառեցված 9 մլրդ դոլարի չափով միջոցներ կան, եւ Վանից Ուրմիա ջրի փոխադրումը ծրագրվում է իրագործել այդ միջոցների հաշվին:
Նրա խոսքով` այդ նախագծի իրանականցման համար անհրաժեշտ կլինի 1 միլիարդ դոլար ծախսել: