Եվրոպայի առաջնորդները քննարկում են Ադրբեջանում տիրող իրավիճակը
ՄիջազգայինԵվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորը, Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը եւ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը սեպտեմբերի 17-ին հանդիպել են Ստրասբուրգում: Հանդիպմանը մասնակցել են երկու խորհրդարանական կառույցների քաղաքական խմբակցությունների առաջնորդները եւս:
Ինչպես հաղորդում է ԵԽԽՎ մամուլի ծառայությունը, հանդիպման մասնակիցները քննարկել են Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաեւ իրավիճակն Ադրբեջանում, Թուրքիայում, միգրանտների խնդիրը, հակամարտությունն Ուկրաինայում:
Տարբեր քաղաքական խմբերի քաղաքական առաջնորդները համաձայնվել են շարունակել քննարկումը եւ համագործակցությունը, որպեսզի գտնեն ընդհանուր որոշումներ:
«Կառավարությունները պետք է պատասխան տան իրենց ստանձնած պարտավորությունների համար», -հանդիպման արդյունքներով հայտարարել է Անն Բրասյորը, ասվում է հաղորդագրության մեջ: