Ադրբեջանցին Ռուսաստանում թուրք է սպանել
ՄիջազգայինՌուսաստանի իրավապահ մարմինները սեպտեմբերի 13-ին Աստրախանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացի Ալթան Գյունգորին առեւանգելու եւ սպանելու մեջ կասկածվող Ադրբեջանի 23-ամյա քաղաքացու: Ալթան Գյունգորն Օրենբուրգի մարզում անհետ կորել էր օգոստոսին:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, ադրբեջանցին ամբողջությամբ խոստովանել է մեղքը:
Հետաքննության վարկածով` օգոստոսի 23-ին Օրենբուրգի մարզի Նիկոլսկոյե գյուղի մոտ մեղադրյալը վիճաբանության ընթացքում դանակի բազմաթիվ հարվածներ էր հասցրել Գյունգորին եւ սպանել: Հետո նա թաղել է թուրքի մարմինը եւ հեռացել տարածաշրջանից:
Ավելի վաղ Մոսկվայում Թուրքիայի դեսպանատանը հայտնել են, որ Թուրքիայի քաղաքացի Գյունգորը օգոստոսի 22-ին Ռուսաստան է ժամանել գործնական հանդիպումներ ունենալու համար, եւ Մոսկվայից նա մեկնել է Օրենբուրգ:
Օգոստոսի 23-ին մոտ ժամը 5-ին Գյունգորը դուրս է եկել Օրենբուրգի օդանավակայանից եւ մեկնել անհայտ ուղղությամբ: Նրա հարազատները հետագայում դիմել են Գյունգորի որոնման խնդրանքով: Մոսկվայում Թուրքիայի դեսպանատունը երեկ հաստատել է թուրք քաղաքացի Ալթան Գյունգորի զոհվելու փաստը: