Հռոմի պապը ԱՄՆ-ում հանդիպելու Է մուրացիկների եւ ընչազուրկների հետ
ՄիջազգայինՀռոմի պապը, որն այցով ԱՄՆ կժամանի այս ամսվա վերջին, մտադիր Է հատուկ հանդիպումներ անցկացնել երկրի սոցիալապես ամենաանհաջողակ բնակիչների՝ մուրացիկների, ընչազուրկների եւ բանտարկյալների հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին սեպտեմբերի 17-ին գրել Է The New York Times թերթը:
«Պապն առաջին անգամ նման մասշտաբով մտադիր Է հանդիպում անցկացնել այն մարդկանց հետ, ովքեր ամերիկյան հասարակության ամենաստորին խավերից են՝ օրավարձու աշխատողների, գաղթականների, տնանկների, անհաջողակ ընտանիքների երեխաների եւ բանտարկյալների հետ»,- նշել Է հրատարակությունը:
Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում եւ Նյու Յորքում, ուր ուղեւորության ժամանակ կայցելի Պապը, նրա համար ծրագրված Է յոթ միջոցառում, որոնց ընթացքում նա կշփվի ամենասովորական մարդկանց հետ: Ինչպես սպասվում Է, քահանայապետի հետ կարող են հանդիպել շուրջ 900 այդպիսի ամերիկացիներ:
ԱՄՆ այցը Պռոմի պապը կսկսի Վաշինգտոնից, որտեղ սեպտեմբերի 22-ին Էնդրյուս ռազմաօդային կայանում (Մերիլենդի նահանգ) նրան անձամբ կդիմավորի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման տիկնոջ՝ Միշելի հետ: Մեկ օր հետո՝ սեպտեմբերի 24-ին նա ելույթ կունենա Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում: Նյու Յորքում քահանայապետը կմնա երկու օր. սեպտեմբերի 25-ին նա ճառով հանդես կգա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առջեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: