Թուրքիայում հետաքննություն է սկսվել Ջեմալ փաշայի թոռան դեմ
ՄիջազգայինԹուրք մտավորական, լրագրող, Հայոց ցեղասպանությունն իրականացրած ոճրագործներից մեկի` Ջեմալ փաշայի թոռան` Հասան Ջեմալի դեմ Թուրքիայում հետաքննություն է սկսվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, հետաքննությունը սկսվել է Ջեմալի` «Թափվող արյան թիվ մեկ պատասխանատուն պալատում նստող սուլթանն է և վերջ» խորագրով հոդվածի պատճառով:
Հետաքննության շրջանակում Հասան Ջեմալն արդեն կանչվել է հարցաքննության: