Դիարբեքիրում աղբամաններն արգելվել են
ՄիջազգայինԴիարբեքիրի նահանգապետարանը հայտարարել է, որ քաղաքում, անվտանգության նկատառումներից ելնելով, բոլոր աղբամանները հանվելու են: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը: Նահանգապետարանից արած հայտարարո ւթյան մեջ նշվում է, որ աղբամաններում կարող են տեղադրվել ռումբեր, ինչից խուսափելու համար էլ դրանք քաղաքում կարգելվեն:
Նման արգելք Դիարբեքիրում դրվել է նաև 1990 թվականին: Քաղաքում շուրջ 10 տարի կիրառումից հանվել էին բոլոր աղբամանները: Արգելքը հանվել էր միայն 2000 թվականին: