Լուկաշենկոն առաջարկել Է միասնական արդյունաբերական քաղաքականություն կիրառել ԵԱՏՄ-ում
ՄիջազգայինԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկում Է միասնական արդյունաբերական քաղաքականություն սահմանել Միութենական պետության եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեր երկրները լավ ներուժ ուենեն բարձրտեխնոլոգիական եւ մրցունակ արտադրանք ստեղծելու համար, բայց եթե ի լրումն դրա գործի դրվի Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների ներուժը, ապա արդյունքն ավելի ծանրակշիռ կլինի»,- ասել Է Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով տարածաշրջանների ռուս-բելառուսական համաժողովում:
Նա Միութենական պետության եւ ԵԱՏՄ-ի միասնական համաձայնեցված արդյունաբերական քաղաքականության ձեւավորման առաջարկությունը համարում Է հրատապ եւ հեռանկարային, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: