Օբաման բանակի հարցերով նախարարի պաշտոնի համար բացահայտ «գեյի» թեկնածություն է առաջարկել
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բանակի հարցերով նախարարի պաշտոնի համար առաջարկել է բացահայտ գեյ Էրիկ ֆեննինգի թեկնածությունը, որը վերջին ժամանակներս ղեկավար պաշտոններ է զբաղեցնում Պենտագոնում: Այդ մասին հայտնում է Lenta-ն վկայակոչելով The Wall Street Journal-ը:
47 ամյա Ֆեննինգը Պենտագոնում գնահատվում է որպես «ծագող աստղ»: Նրան անվանում են ամենաորակյալ մասնագետներից մեկը: Օբամայի խոսքով, ֆեննինգը երկար տարիների ստուգված փորձ ունի եւ առաջնորդելու բացառիկ հատկանիշներ: «Ես շնորհակալ եմ նրան մեր զինծառայող տղամարդկանց ու կանանց նկատմամբ ունեցած հավատարմության համար ու վստահ եմ, որ նա հոյակապ կղեկավարի Ամերիկայի զինվորներին»,- ասել է ԱՄՆ նախագահը:
CBS News ալիքի նախկին լրագրողը վերջերս եղել է Էշթոն Քարթերի ղեկավարած ԱՄՆ պաշտպանության նախարարության շտաբի պետը: Մինչ այդ նա աշխատել է ՌՕՈՒ նախարարի տեղակալ:
Եթե Սենատը հավանություն տա նրա թեկնածությանը՝ նա կփոխարինի նախարար Ջոն Մաքհյուին՝ Հանրապետական կուսակցությունից նախկին կոնգրեսականին, ով ավելի վաղ ՝ այս տարի հայտարարել էր իր հրաժարականի մասին: