Թուրքիայի իշխող կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում կրկին առաջադրել է Մարգար Եսայանի թեկնածությունը
ՄիջազգայինԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) երկրում նոյեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար հրապարակած թեկնածուների ցուցակում կրկին առաջադրել է նաև հայ լրագրող Մարգար Եսայանին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Եթե հունիսի 7-ի ընտրություններին Եսայանը Ստամբուլի 2-րդ շրջանում առաջադրվել էր կուսակցական ցուցակի 12-րդ տեղով, ապա նոյեմբերի 1-ի ընտրություններին նույն շրջանում ցուցակի 14-րդ տեղում է:
Ցուցակում ներառված 550 անդամներից 312-ը որպես թեկնածու էին առաջադրվել նաև նախորդ ընտրություններում: