Ճապոնիայի խորհրդարանը թույլատրել Է արտասահմանում զինված ուժերի օգտագործումը
ՄիջազգայինՃապոնիայի խորհրդարանի վերին պալատը սեպտեմբերին 19-ին հավանություն Է տվել Է այն օրենքին, որի համաձայն ազգային զինված ուժերը կարող են երկրի սահմաններից դուրս մասնակցել ռազմական գործողությունների: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, այս մասին հաղորդել Է Reuters-ը: Քանի որ հուլիսին փաստաղթի օգտին քվեարկել Է խորհրդարանի ստորին պալատը, օրենքն ընդունվել Է վերջնականապես:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ճշտել Է, որ խորհրդարանի ընունած օրենքն «անհրաժեշտ Է մարդկանց կյանքի խաղաղ ապրելակերպը պաշտպանելու, ինչպես նաեւ զինված հակամարտությունը կանխելու համար: Նա հայտարարել Է «հասարակությանը սույն փաստաթղթի իմաստը համառորեն պարզաբանելու մտադրության մասին»:
Օրենքի ընդունումն ուղեկցվել Է խորհրդարանի շենքի մոտ բողոքի զանգվածային ակցիաներով: Հանրահավաքների մասնակիցների կարծիքով՝ փաստաթուղթը խախտում Է երկրի պացիֆիստական սահմանադրությունը եւ կարող Է ռազմական գործողություններ