ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն Իրան է այցելում
ՄիջազգայինՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն շաբաթ մեկնում է Թեհրան Իրանի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպելու համար: INTERFAX.RU-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կայքում տեղադրված հայտարարության մեջ:
«Հանդիպման հիմնական թեման ՄԱԳԱՏԷ-ի և Իրանի համագործակցության շարունակությունն է լինելու, ինչպես նաև իրանական միջուկային ծրագրին առնչվող հարցերը», - ասվում է փաստաթղթում:
Օրեր առաջ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին իրանական հեռուստատեսության եթերում տեղեկացրել է, որ Ամանոն Թեհրանում կմիանա ՄԱԳԱՏԷ-ի խմբին: