Չինաստանը հաջողությամբ նոր հրթիռակիր է արձակել
Միջազգայինnews.am-ը գրում է.
Չինաստանում հաջողությամբ իրականացվել է նոր, «Մեծ արշավանք-6» հրթիռակրի մեկնարկը՝ Շանսի նահանգի Թայյուան տիեզերակայանից:
Մեկնարկն իրականացվել է տեղական ժամանակով ժամը 7:01-ին: Հրթիռակիրը ուղեծիր դուրս կբերի 20 միկրոարբանյակներ եւ գերազանցապես օգտագործվելու է դրանց մեկնարկի համար:
Հաղորդվում է, որ սա առաջին չինական հրթիռակիրն է, որն աշխատում է բնական մաքուր վառելիքով՝ կերոսինի եւ հեղուկ թթվածնի խառնուրդով: Տիեզերագիտության չինական կորպորացիայի ներկայացուցիչ Գաո Սինհույեի խոսքով, վառելիքի նման տեսակը թույլ է տալիս զգալի կրճատել հրթիռի թռիչքի ծախսերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: