Չիլիում նոր երկրաշարժ է եղել
Միջազգայինnews.am-ը գրում է.
5,4 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել սեպտեմբերի 20-ին, Չիլիում: Էպիկենտրոնը գտնվել է Օվալյե քաղաքից 36 կմ դեպի հարավ-արեւմուտք, իսկ հիպոկենտրոնը՝ 34 կմ խորության տակ: Նախնական տվյալներով, զոհեր եւ ավերածություններ չկան, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:
Սեպտեմբերի 17-ին 8,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր եղել, առնվազն 13 մարդ զոհվել էին, տասնյակ մարդիկ վիրավորվել էին: Երկրաշարժն այնքան ուժեղ էր եղել, որ դրա հարուցած ցունամին հասել էր Ճապոնիայի ափերին: