Թուրքիայում նավերի բախման հետևանքով 13 մարդ է զոհվել
ՄիջազգայինԱռնվազն 13 փախստական է մահացել Թուրքիայի ափերի մոտ փչովի նավակի և լաստանավի բախվելու հետևանքով, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով առափնյա պահակախմբին:
Պատահարը տեղի է ունեցել Չանաքալե նավահանգստի մոտակայքում: Տեղեկությունների համաձայն՝ նավն ուղևորվում էր հունական Լեսբոս կղզի:
Առափնյա պահակախմբի խոսքերով՝ ութ մարդ փրկվել է, նրանցից մեկը ծանր վնասվածքներ է ստացել: Փրկարարական գործողությունը շարունակվում է: