Սիրիայի մահմեդականները չեն նշի Կուրբան–բայրամը՝ ի հիշատակ զոհերի
ՄիջազգայինՍիրիայում մահմեդականները չեն տոնի կարևորագույն կրոնական տոնը՝ Կուրբան-բայրամը՝ ի հիշատակ երկրում ճգնաժամի տարիներին մահացածների: Այդ մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
«Սիրիայում բոլոր մահմեդականները որոշել են չտոնել Կուրբան-բայրամը՝ որպես բոլոր մահացածների նկատմամբ հարգանքի և այժմ ահաբեկիչների կողմից օկուպացված բնակավայրերում գտնվողների հետ սոլիդարության նշան»,- ասել է իսլամական համայնքի տան աշխատակիցներից մեկը:
Նրա խոսքով՝ Սիրիայի բոլոր քաղաքներում տոնական ավանդական միջոցառումների փոխարեն կանցկացվեն միայն աղոթքի արարողություններ:
Կուրբան-բայրամն այս տարի նշվելու է սեպտեմբերի 24-ին: