Ինքնաթիռն ընկել է մայրուղու վրա եւ բախվել մեքենայի
ՄիջազգայինՇվեյցարիայի հյուսիսում փոքր ինքնաթիռ է կործանվել: Միջադեպը տեղի է ունեցել Հոլցիկեն քաղաքից ոչ հեռու:
Նշվում է, որ օդանավն ընկել է մայրուղու վրա եւ բախվել ավտոմեքենայի: Ինքնաթիռի օդաչուն եւ մեքենայի վարորդը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, օդանավի կործանման վայրում ծուխ է երեւում:
Gazeta.ru-ն, վկայակոչելով Reuters-ին, տեղեկացնում է, որ դեպքի վայր հրշեջների մի քանի հաշվարկ է ժամանել: