Չե Գևարայի դուստրը հրաժարվել է լսել Հռոմի պապի ելույթը Կուբայում
ՄիջազգայինԼատինամերիկացի հեղափոխական Էռնեստո Չե Գևարայի դուստրը հրաժարվել է ներկա լինել Հռոմի պապի անցկացրած պատարագին, ով պաշտոնական այցով Կուբայում է:
Russia Today-ի փոխանցմամբ` հայտնի հեղափոխականի դուստր Ալեյդա Գևարան իր բացակայությունը բացատրել է նրանով, որ իրեն գնալու «հանձնարարություն» է տվել Կուբայի Կոմկուսը, որի անդամներից ու ազդեցիկ գործիչներից է: Նման քայլը իր կողմից տիկին Չե Գևարան ձևամոլություն է համարել:
Ավելի վաղ` Ֆրանցիսկոս պապի այցից առաջ, նա ասել էր, հավանաբար չի այցելի նրա ելույթին` այդ կերպ պահպանելով իր աթեիստական մոտեցումները:
Մինչդեռ իր ելույթի ժամանակ Հավանայի հրապարակում Հռոմի պապը կուբացիներին կոչ է արել պահպանել իրենց ազգային առանձնահատկությունները, միաժամանակ հոգ տանել միմյանց: Նա Կուբայի ժողովրդին անվանել է «սուրբ ու աստծուն նվիրված»: